ԴԱՀԿ աշխատակիցը բռունցքներով հարձակվել է իրավապաշտպանի վրա
«Հրապարակ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Արագածի գագաթին` 3887 մետր բարձրություն վրա տեղադրվեց Ստեփանակերտի կառավարական շենքի դիմացից բերված Արցախի դրոշը։ Արշավը մեկնարկել էր Քարի լճից և, հաղթահարելով դժվարին ճանապարհը, մասնակիցները դրոշը բարձրացրել են մինչեւ Հայաստանի ամենաբարձր կետը եւ այնտեղ տեղադրել։ Կազմակերպիչների խոսքով՝ դրոշի տեղադրումն ու արշավը խորհրդանշական ուղերձ են, որ Արցախի հարցը չի կարող փակվել և այն շարունակելու է ապրել մինչև մեր վերադարձը։
Նախաձեռնությանը միացել էր նաև Տեր Վրթանես Բաղալյանը, ով հենց գագաթին աղոթք կարդաց։ Արշավին միացել էին մի խումբ արցախցիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ։ Սահմանագրագետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ էլ Արագածի գագաթին հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։
Սակայն, իշխանության կողմից Արցախի դրոշը Արագածի գագաթին տեղադրելը, պարզվում էշատ վատ է ընդունվել։ Տեղեկացանք, որ երեկ գյումրեցի քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանին, որը արշավի կազմակերպիչներից և մասնակիցներից էր, հրավիրել են ԴԱՀԿ՝ որպես իրավապաշտպան իր շահառուներից մեկի հետ կապված խնդրի կապակցությամբ։ ԴԱՀԿ պետին, չգիտես ինչու, Պողոսյանի տեսքը դուր չի եկել , ընդունելի չի համարել նրա արտաքինը եւ նրան դուրս է հրավիրել, որից կես ժամ հետո նրան ոստիկանություն են հրավիրել։ Կարապետ Պողոսյանը hraparak.am-ին պատմեց, որ ԴԱՀԿ աշխատակիցը դրսում բռունցքներով հարձակվել է իր վրա, ու երբ ինքը հասկացել է, որ սադրում են իրեն, ոստիկանների հետ անձամբ է բաժին գնացել, որտեղ արձանագրություն է կազմվել և նշել է, որ իր նկատմամբ խուլիգանական վերաբերմունք է դրսևորել։ Կարապետ Պողոսյանի խոսքով Արագած բարձրանալու իրենց նախաձեռնությունը իշխանության սրտով չի եղել, ծանր են տարել ու նման մանրախնդիր ձևով վրեժխնդրության են դիմել։ ԴԱՀԿ Շիրակի մարզի պետ Դավիթ Պողոսյանի հետ նույնպես փորձեցինք կապ հաստատել` լսելու նրան, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Ի դեպ, մեր տեղեկություններով ԴԱՀԿ Շիրակի մարզի պետը քավոր սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ»։տեղեկություններով ԴԱՀԿ Շիրակի մարզի պետը քավոր սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ»։