Նախկինում որևիցե մեկը կարո՞ղ էր Շմայսի կամ Մանվելի եղբորը կանգնեցներ. հիմա չեն նայում՝ ով ում եղբայրն ա. Ալեքսանյան
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իշխանության համար ձախողում չի համարում այն, որ իրենց թիմակցի եղբայրը ձերբակալվել է թմրանյութի համար։
«ՀՀ-ում կաոստիկանությունը, որը չի նայում, թե ով՝ ում եղբայրնէ, առանց կաշկանդվելու կարող է կանգնեցնելցանկացածի եղբորը։ Նախկինում որևիցե մեկը կարո՞ղ էր Շմայսիկամ Մանվելի եղբորը կանգնեցներ»,-լրագրողների հետ զրույցումասաց նա։
Դիտարկմանը, որ կանգնեցնելիս ոստիկանրը կարող է չիմանալ, թե ում է կանգնեցնում, Ալեքսանյանն ասաց. «Շատ լավ կիմանա։ Օրինակ հատկապես Փարաքարի շրջանում շատ օդիոզ պաշտոնյաներ են եղել ժամանակին, Շմայս, Մանվել։ Այն ժամանակ որևիցե մեկը կարար Շումայսի աղբորը կանգնեցնե՞ր, Մանվելի աղբորը կանգնեցնե՞ր։ Հիմա այդպես չէ ու դա ձեռքբերում է։ Դուք ձեր նաևրատիվն եք առաջ բերում, ես էլ մեր նարատիվն եմ առաջ տանում։
Երբ ես խոսում եմ, օրինակ համեմատական եմ անցկացնում նախկին ժամանակների հետ, ասում եք՝ ի՞նչ կապ ունեն նախկինները։ Հենց մենակ այն կապն ունեն, որ լրատվականներ են ուղարկում Ազգային ժողով»,– ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։
Դիտարկմանը՝ խոսակցություններ են պտտվում, թե իշխանությանանդամների հետ կապված աղմկահարույց դեպքերը փորձ է արվումթաքցնել, Ալեքսանյանը նշեց. «Բա այդ դեպքից 5 րոպե հետո ընդդիմադիր մամուլն այդ մասինգրում է, ՆԳՆ-ն պարզաբանումէ տալիս, ամբողջ Հայաստանն այդ մասինիմանում է, դեսպանը մեկնաբանություն է տալիս, ըտե՞նց են թաքցնում։
Ընդդիմադիր մամուլի հրապարակման համաձայն, մեքենան կանգնացրել են, մեքենայից դուրս է եկել մի հոգի, որը Նարեկ Մկրտչյանի եղբայրը չի, վազել է ճանապարհով ու ճանապարհին գրպանից կամ ձեռքից այս կամ այն իրն է նետել, որի մասին դուք նշեցիք»։