Ինչպես է 2 տարի առաջ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը փորձում հարվածել պարեկին. չպատժելու հետևանքը
Armlur.am-ը գրում է․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում։
2023 թվականին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ պարեկները փորձում էին բերման ենթարկել վարորդի։ Վարորդը, ըստ էության, չէր ենթարկվում պարեկային ծառայողների օրինական պահանջին և անգամ ձեռքով փորձում էր հարվածել։
Վարորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի հարազատ եղբայրն է՝ Մուկուչ Մկրտչյանը։ Ամենայն հավանականությամբ, կրտսեր Մկրտչյանը նկատի էր ունեցել այն հանգամանքը, որ եղբայրը նախարար է և կարող է չենթարկվել պարեկային ծառայողների օրինական պահանջին։
Այս դեպքը չունեցավ որևէ հետևանք, ինչի արդյունքում երկու տարի անց կրկին Մուկուչ Մկրտչյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։