ՄամուլՏեսանյութ

Կամ ծախեք, կամ կքանդենք. հարևանը քանդել է հարևանի սեփական տունը

Armlur.am-ը գրում է․ Երևանի սրտում՝ Նորքի Այգիներ կոչվող տեղամասում, հարևանների միջև կռվախնձոր է դարձել սենյակի մի պատը, որ հետագայում ծանր տեխնիկայի միջոցով քանդվել է։

Սվետլաննա Մշեցյանն է պատմում, որ այս բնակարանն ընտանիքին է պատկանել դեռևս 1976 թվականից, նախորդ տարի ժառանգություն է ճանաչվել և ննջասենյակի այդ հատվածը ևս եղել է կադաստրի փաստաթղթերում։ Երբ տունը վաճառելու առաջարկը մերժել է Սվետլանայի ընտանիքը հարևան Լև Խաչատուրյանը ծանր տեխնիկայի միջոցով սկսել է քանդուքարափ անել իր առանձնատունն ու հարևանուհու տան մի մասը։

Տան տանիքը գրեթե 3 ամիս է բաց է, ննջասենյակն օգտագործելու համար ոչ պիտանի։ Սվետլաննան պնդում է, որ քանդումն արված է ապօրինի առանց համապատասխան շինթույլտվությունների։ Սվետլանան համադրել է Երևանի քաղաքապետարանի 2 վարչությունների տված հարցման պատասխանները, նկատել է, որ մի պատասխանում քանդման թույլտվության հասցեն միայն 247/4 հասցեն է, մյուս պատասխանում նշված է նաև 247/1 հասցեն։

Մոտենում է աշունը, իսկ ընտանիքի տան հիմնական պատն ու ննջասենյակը քանդված են։

Սվետլանան նախ ցուց տվեց քարտեզագրումը, թե որն է տարածքի խնդիր դարձած առարկան, որի համար պահանջվել էր մոտ 300 հազար ԱՄՆ դոլար, ապա նշեց ըստ իր այս խնդրի լուծման իրենց տարբերահը։ Փաստաբան Ղևոնդ Պապոյանը հայտնել է գոէծի մանրամասների շասին.