Մամուլ

«Դադարեք սուտ լուրերի տարածումը»․ Քոբուլեթիում ջրահեղձ եղած երիտասարդի նշանածը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում 24-ամյա հայ երիտասարդի ջրահեղձ լինելու ժամանակ տարածքում ոչ մի փրկարար չի եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Սերգեյ Հակոբյանի նշանածը՝ Արիանա Գրիգորյանը։

Նա իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է․

«Ես Արիանա Գրիգորյանն եմ՝ 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը։ Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։

Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։ Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքներն այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։ Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել։ Խնդրանքս և աղաչանքս՝ դադարեք սուտ լուրերի տարածումը»։