Լիլիթ Մակունցը կնշանակվի Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ավարտվել է Մակունցի պաշտոնավարումն ԱՄՆ-ում որպես դեսպան: Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
Նոր դեսպան է նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը: