Մամուլ

«Իջևանի անտառտնտեսությունում» ապօրինի ծառեր են հատվել. պատճառվել է 43 միլիոն դրամի վնաս

ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում

Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

«Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։

Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000 դրամ։

Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։