Ազատ խոսք

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է խաբեությունների նոր ալիքի մասին

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է նոր խաբեության մասին։

«Կրկին նոր ալիք է խաբեությունների։ Զանգում են, առաջարկում 5G կապը միացնել։ Կամ բանկից։ Բոլոր դեպքերում առաջարկում են կպնել WhatsApp-ով, ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել։

Մի տրվեք, ընկերությունը երբեք նման բան չի առաջարկի»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։