Ինչպես են Արմավիրում նորածին տղա երեխային գցել զուգարանը
Armlur.am-ը գրում է․ Մ. Բ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա անզգուշությամբ կյանքից զրկել է իր դստեր ծնված երեխային։
Այսպես.
Մ. Բ.-ի դուստրը դեռևս 2024 թվականի հունիս ամսին տեղեկացել է, որ արտաամուսնական կապի արդյունքում հղիացել է։
2024 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գտնվելով 34-35 շաբաթական հղիության վիճակում, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Ս. Գրիգորյան փողոցի 41 տանը, վաղաժամ սկսված ծննդաբերության արդյունքում, Լ. Շ.-ն լույս աշխարհ է բերել արական սեռի երեխա։
Ծննդաբերությունից մոտ մեկ ժամ անց, երբ երեխան արտասվել է և ձայներ է հանել, Լ. Շ.-ն՝ սենյակում լինելով միայնակ և գտնվելով հոգեճնշող վիճակում, երեխային փաթաթել է ջինսե տաբատով և խեղդամահ անելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար փորձել է կյանքից զրկել։ Այնուհետև, կարծելով թե երեխան մահացել է, նրան հանձնել է Մ. Բ.-ին և ասել, որ տանի գցի զուգարանը։
Արդյունքում՝ Մ. Բ.-ն հանցավոր անփութությամբ, կարծելով թե երեխան մահացած է, այն պայմաններում, երբ պարտավոր էր և կարող էր նախատեսել երեխայի ողջ լինելու հանգամանքը և իր արարքի վտանգավոր հետևանքի առաջացման հնարավորությունը, տարել և նետել է երեխային ՀՀ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Ս. Գրիգորյան փողոցի 41 տան հողամասի տարածքում գտնվող զուգարանը։
Վերջինս մահացել է շնչառական անցքերի և ուղիների օտարածին գորշադեղնադարչնավուն կղանքանման չտարբերակվող զանգվածներով փակվելու (օբտուրացիայի) հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությամբ՝ անզգուշությամբ կյանքից զրկվելով։
2025 թվականի հունվարի 3-ին երեխայի դին հայտնաբերվել է քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննության արդյունքում։
Քրեական գործն ուղարկվել է դատարան։