Մամուլ

Տուժածներ կան. ի՞նչ է տեղի ունեցել Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհին

Ծովագյուղ-Ճամբարակ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ  կմ-ին բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին և  5 ուղևորի․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։