Շոու-բիզնեսՏեսանյութ

Երգիչ Արմենչիկը մկրտել է փոքրիկ որդուն

Երևանյան համերգից հետո երգիչ Արմենչիկը երեկ կնքել է որդուն` Մայքլ Արմենիին: Փոքրիկի մկրտության արարողությունը տեղի է  ունեցել նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Երգիչ Արմենչիկն ու կինը՝ Լուսինե Մանուկյանը, տեսանյութ են հրապարակել և կից գրել են․

«Այսօր որդիս Ալեքսը ընդունեց իր առաջին մեծ օրհնությունը՝ դառնալով հայ քրիստոնյա։
Թող կյանքդ միշտ լինի լույսով, հավատքով ու խաղաղությամբ լի, իմ տղա»:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների Արմենչիկի որդու՝ Մայքլի, քավորն  իր ընտանիքի ընկերն է եղել, Մհերը, ով ժամանել է Մոսկվայից:

Մկրտությունից հետո հայկական ավանդական քեֆն ու խրախճանքը տեղի է ունեցել «Օջախ» ռեստորանում։

Արմենչիկի ծնողները ևս ժամանել էին ԱՄՆ-ից` մասնակեցու փոքրիկ Ալեքսանդրի մկրտության արարողությանը: Փոքրիկի մկրտությանը ներկա  էրն Թաթա Սիմոնյանը, Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Ջոնի Կարապետյանը, Սարոն, Կամո Սեյրանյանը, կարենն ու Սևակը, Հռիփոիմե Հակոբյանը ովքեր ևս իրենց կատարումներով շնորհավորել են Արմենչիկի որդուն:

Մկրտության խնջույքին ներկա են գտնվել նաև Moriox Kids աֆրիկյան հայտնի երեխաների խումբը։