ՄամուլՏեսանյութ

Շան կծածը` երեխայի մահվան պատճառ. ինչ է տեղի ունեցել Ակնալիճում

Մեծամոր խոշորացված համայնքի Ակնալիճ գյուղում արձանագրվել է 2.5 տարեկան երեխայի մահվան դեպք՝ շան կծելու հետեւանքով առաջացած կատաղություն հիվանդությունից։ 

«Խելոք երեխա էր։ Շունը հայաթում ա եղել, երեխա ա, կարող է մոտ ա գնացել, կծել էր երեխուն»,- News.am-ի հետ զրույցում պատմել է հարևանուհին։

Դեպքից հետո երեխային կատաղության դեմ չեն պատվաստել։ Հարեւանները պատմում են՝ երեխան հոգատար ծնողներ ունի, պարզապես չեն պատկերացրել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ շան կծածը։

«5 երեխա ունեն, շատ կոկիկ, լավ ընտանիք են։ Ուշադիր, հոգատար են երեխեքի հանդեպ»,- նշեց հարեւանուհիներից մեկը։ 

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել դեպքից 40 օր անց՝ օգոստոսի 15-ին՝ բարձր ջերմությամբ, դողով ու սարսուռով։ Ախտորոշվել է կատաղություն։