Աղջկան դուրս են շպրտել Սևանավանքից, պարեկներն էլ էդտեղ կանգնած (Տեսանյութ)
Զբոսավար՝ Մարիաննա Արզումանյանն իր ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակել, որում իր բողոքի ձայն է բարձրացնում Սևանավանքում տեղի ունեցած միջադեպի մասին։
Bavnews.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մոմավաճառը շատ կոպիտ ձևով ձեռքից բռնել է և դուրս շպրտել վանքից, որտեղ ներկա են եղել նաև պարեկները։
«Շատ տհաճ իրավիճակ եղավ Սևանավանքում, որի մասին ուզում եմ բոլորն իմանան։ Վանքի մոմավաճառներից մեկը, որից բոլորը շատ բողոքում են՝ իր կոպիտ վերաբերմունքի, մարդկանց վրա եկեղեցում գոռալու համար։
Ես նրան ասում եմ, որ մենք, մեր խմբով խաչքարի համար ենք մտել ներս, բայց նա ինձ չի լսում, ձեռքիցս բռնումա, թափահարումա և դուրսա շպրտում աստիճաններից էն կողմ, պարեկներն էլ էդտեղ կանգնած են լինում»։