Շենգավիթի նախկին թաղապետի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Փաստաբան Հրանտ Դադոյանը հայտնում է․
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, մասնակիորեն բավարարելով Քննիչի միջնորդությունը՝ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կալանքի երկարաձգման վերաբերյալ, որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։
Պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում Մկրտչյանի իրական գործողություններին։
Առաջիկայում, օրենքով սահմանված կարգով, հայտնի կլինեն փաստեր, որոնք կբացահայտեն դեպքի իրական դրդապատճառներն ու շահագրգիռ անձի հետապնդած վարքագիծը»: