Մամուլ

Սյունիքի մարզում 22-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է «Scania» ավտոբուսին, ապա՝ «ISUZU» բեռնատարին. կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Շ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 51-ամյա Մեհրդատ Ա.-ի վարած «Scania» մակնիշի ավտոբուսին, ապա բախվել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Խ.-ի վարած «ISUZU» բեռնատարին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Անդրանիկ Շ.-ն և 48-ամյա Նաիրա Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: