Հայտնի է՝ երբ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքները
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:
Որոշման նախագիծն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:
Կառավարության կողմից որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ։