Մամուլ

Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել խայտառակ նախագիծը. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ «ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից»:

«Երեկվանից քաղաքապետարանի վերահսկողության աշխատակիցները՝ էդ հսկիչ բոբոները, մտել են տրանսպորտային տարբեր միջոցներ, քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով, ստիպում են վճարել, այլապես կտուգանեն: Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել խայտառակ նախագիծը»,- ասել է ավագանու անդամը: