Մամուլ

Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի. ի՞նչ է խոսել Նարեկ Կարապետյանը

Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

«Բացի Երևանից,  շրջանների մեծ մասում ունենք բնակչության անկում, նաև չունենք երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկներ, ինստիտուտներ: Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի: Մեր երկրի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի, ընտրվում է  ռեգիոնը և այդ ռեգիոնի հիմքի վրա ստեղծվում է  արդյունաբերական զարգացման ծրագիր։ Սկսելու ենք Վանաձորից»,-ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով, վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։

Մանրամասն՝ տեսանյութում․