Աշխարհ

Ձերբակալել են կնոջ, որն ավտոբուսով երթևեկում էր ճամպրուկում գտնվող երկու տարեկան աղջկա հետ

Այսօր զարհուրելի դեպք է տեղի ունեցել Նոր Զելանդիայում։ Մի բնակչուհի, որը երկու տարեկան աղջնակի հետ ավտոբուսով երթևեկելիս երեխային պահել է իր ուղեբեռում։

Տեսուչ Սայմոն Հարիսոնը հայտնել է, որ կնոջը մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա նկատմամբ խնամքի բացակայության համար։

Ոստիկանությանը կանչել են Օքլենդից 100 կիլոմետր հյուսիս գտնվող Կայվակ քաղաքի ավտոկայան այն բանից հետո, երբ ավտոբուսի վարորդը նախատեսված կանգառի ժամանակ անհանգստացել է պայուսակի շարժվելուց։

Երբ վարորդը բացել է ճամպրուկը, նրանք հայտնաբերել են երկու տարեկան աղջնակի։ Հաղորդվել է, որ փոքրիկ աղջիկը շատ շոգել էր, սակայն դեպքից չէր տուժել։