5 անչափահաս երեխայի հայր էր, հարգված մարդ. նոր մանրամասներ
Երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 43-ամյա Արմեն Պ․-ն իր վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով Արագածավան գյուղի դաշտամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել է կիսախողովակի (ջրատարի) մեջ։
Oragir.News-ը կապ հաստատեց Արագածավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ դեպքի բոլոր հանգամանքները դեռ պարզված չեն, քանի որ Արմեն Պ․-ն մեքենայում միայնակ է եղել։
«Վթարի տարածքն իր անվանումն ունի գյուղացիների մոտ։ Այն գտնվում է սարերի վրա, այնտեղ ոռոգման պոմպակայաններ կան։ Նա աշխատում էր այդ տարածքում։ Ամուսնացած էր, հարգված մարդ էր գյուղում։ Բոլորն են ցավում՝ հինգ անչափահաս երեխայի հայր էր»,- նշեց Նազարյանը։
Վարչական ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Արմեն Պ․-ն աշխատել է «Բերլիտ» կոչվող գործարանում, ունեցել է հողատարածք և զբաղվել է դաշտամշակությամբ։