«Երևան սիթի»-ին փակ է․ պատճառը ՀԴՄ կտրոն չտալն է եղել
«Երևան սիթի»-ին փակ է․ պատճառը ՀԴՄ կտրոն չտալն է եղել
ՊԵԿ նախագահի որոշմամբ, 10 օրով կասեցվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երեւան սիթի»-ի գործունեությունը։ Պատճառը ՀԴՄ կտրոն չտալն է եղել, իսկ որոշումը վերաբերում է մայիսի 4-13-ն ընկած օրերին։
Բայց նախօրեին արդեն «Սիթին» փակ էր, իսկ փակողը ոչ թե ՊԵԿ-ն էր, այլ՝ ցուցարարները, որոնք սուպերմարկետի վրա փակցրել էին «Լֆիկնոցը փակ է» գրություններ, կրծկալ էին կախել խանութի վրա եւ դրա դիմաց ակցիա էին անում։
Հավանաբար, հենց այդ ակցիաներից ելնելով էլ՝ Ալեքսանյանն օրինականացրել է այդ փակումը։ Պարզապես երեւի չէր սպասում, որ նման զարգացումներ կլինեն, եւ ցույցերը կդադարեցվեն։