Նախարարություններում թիվ 1 ռեժիմ է. ամեն վայրկյան կարող է շուտափույթ հավաքի հրահանգ լինել
«Իրավունք» թերթը գրում է. «Նախարարություններում թիվ 1 ռեժիմ է հայտարարված։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, նախարարներին ու փոխնախարարներին հանձնարարվել է այս շաբաթ ժամը 8-ից լինել աշխատավայրում ու շատ զգոն։
Առաջին զանգով արձագանքել վարչապետի աշխատակազմի ղեկավարին, ով ամեն վայրկյան կարող է շուտափույթ հավաք կազմակերպելու հրահանգ տալ:
Իսկ հավաքի շարքերը պետք է գլխավորեն նախարարները»։