Մամուլ

Զարուհի Փոստանջյանն այլևս  Լիանա Հարությունյանի պաշտպանը չէ

8 ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոցն այսօր դատավոր Արշակ Մաթևոսյանը փոխեց՝ կիրառելով համակցված միջոց՝ վարչական հսկողություն և երկրից բացակայելու արգելք։

Դատական նիստի ուշագրավ պահերից մեկն այն էր, որ մեկ շաբաթ շարունակ ակտիվորեն Լիանայի իրավունքների մասին ուղիղ եթեր հեռարձակող փաստաբան Զարուհի Փոստանջյանն այսօր չէր ներկայացել դատական նիստին՝ պատճառաբանելով, թե պատշաճ ծանուցված չէ։

Դատարանը նրա բացակայությունը համարեց անհարգելի, քանի որ նախորդ դատական նիստին արդեն հայտարարվել էր հերթական  նիստի օրն ու ժամը։ Հետաքրքիր է, որ Փոստանջյանը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր նշանակված դատական նիստին դատարանը պետք է քննարկի իր հրատապ միջնորդությունը։

Դատավորը պարզաբանեց, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ դեռ նախորդ նիստին 6 սանկցիա էր կիրառվել այդ թվում՝ տուգանքև նկատողություններ։ Փոստանջյանը հեռացվեց վարույթից, ինչը նշանակում է, որ Լիանա Հարությունյանի պաշտպանությամբ նոր փաստաբան պետք է ներգրավվի։

Ի դեպ, դատարանը չքննեց  նաև մի խումբ պատգամավորների երաշխավորագիրը՝ ԼիանաՀարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, քանի որ պատգամավորները ևս չէին ներկայացել դատարան։