Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 17-ին ժամը 14։40-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Տանձուտ թաղամասի գազասպառողների գազամատակարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարումը կվերականգնվի։