Շոու-բիզնես

Մեր հարաբերության հիմքում մեծ նվիրում, ներողամտություն ու սիրո պայքար կա․ Լուսինե Թովմասյան

Հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանը նոր ֆոտոշարք է հրապարակել ինստագրամի իր էջում՝ ամուսնու և երեխանների հետ:

«Այն, ինչ ունենք, պետք է ամուր պահենք… ընտանիքը։ Չնեղացնենք միմյանց, չդավաճանենք, չհոգնենք, և ամենակարևորը՝ չթողնենք, որ այն, ինչ այսօր մեզ երջանիկ է դարձնում, երբևէ դառնա սովորական։

Հիշենք՝ մեր հարաբերության հիմքում մեծ նվիրում, ներողամտություն ու սիրո պայքար կա։

Մեզնից յուրաքանչյուրն անցել է իր ճանապարհը, բայց միասին՝ մենք կառուցել ենք մի ամբողջ աշխարհ։ Եվ այդ աշխարհը պահելու համար դեռ պետք է աշխատենք՝ ամեն օր, ամեն խոսքի ու լռության մեջ։ Որ մի օր մեր երեխաները նայեն մեզ ու ասեն.«Սերը հնարավոր է… մենք դրա ապացույցն ենք տեսել ձեր մեջ»»,- լուսանկարներին կից գրել է Լուսինեն:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարները․

lusine 1
lusine