Ինչու եք մարդկանց խաբում ինչ-որ փաստաթղթեր դզմզելու հարցերով ու չեք ասում, որ խնդիրը քաղաքական է․ Անի Սամսոնյան
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայաստանի չինովնիկները հավաքում են դեպի ՌԴ ապրանք արտահանողներին ու լուրջ դեմքով մարդկանց բացատրում են, որ փաստաթղթերի հետ խնդիրներ կան ու պետք է լուծել այդ հարցը: Ուրեմն ռուսական բյուրոկարատական կոռուպցիոն համամարգը որոշեցին շտապ բարեփոխել ու հանկարծ պատահական հայտնաբերեցին, որ հայկական ապրանքների փաստաթղթերի հետ խնդիրներ կան:
Ինչու եք մարդկանց խաբում ինչ-որ փաստաթղթեր դզմզելու հարցերով ու չեք ասում, որ խնդիրը քաղաքական է և այդ խնդիրը դուք պետք է լուծեք»: