ՄամուլՕգտակար

Ի՞նչ կարող է լինել անօրինական միգրացիային աջակցողների հետ․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը», – ասված է հայտարարությունում։