«Թուրքերն ու ադրբեջանցիները պահանջում են դուրս բերել ռուսական բազան ՀՀ-ից»
Թյուրքագետ Մհեր Աբրահամյանի թելեգրամյան գրառումը․ «Թուրքական «Türkiye» պարբերականը գրում է, որ ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին Ռուսաստանը ավելացնում իր ռազմական ներկայությունը Հայաստանում, որպեսզի հռթիռակոծի Ադրբեջանը:
Ինչքանով է սա համապատասխանում իրականությանը դեռ հայտնի չէ, բայց սա հստակ մեսիջ է, որ թուրքերը և ադրբեջանցիները ուղղում են այսօրվա հայաստանյան «իշխանությանը», որ կատարվի իրենց պահանջներից ևս մեկը. դուրս բերել ռուսական բազան Հայաստանից:
Սա հնարավորություն կտա Թուրքիային ունենալ իրենց մեծ ռազմաբազան Հարավային Կովկասում, ինչը ունի այսօր Ռուսաստանը»: