Ազատ խոսքՄամուլ

«Սամվել Ալեքսանյանին տրված էր հնարավորություն զոնտիկ բռնողից վերածվելու արժանապատիվ տղայի»․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը «Պոլիտիկ»-ի եթերում անդրադարձել է Սամվել Կարապետյանի կալանավորմանը, նա հիշատակել է Կարապետյանի ընկերոջը՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին, ով այս օրերին ոչ միայն լուռ է, անգամ ներկա չի գտնվել հաջակցություն Կարապետյանին կազմակերպված երթին։

«Նիկոլ Փաշինյանենք Սամվել Ալեքսանյանին դարձրել են զոնտիկ բռնող, Ավինյանի գլխին Ապարանում զոնտիկ է բռնում։ Հայկական օլիգարխները առյուծ են կտրում, երբ իրենց առջև շարքային քաղաքացի է, բայց երբ ռեալ ուժ են տեսնում, շատ հաճախ մկան ծակ են ման գալիս։

Դրա համար Սամվել Կարապետյանին դժվար է լինելու ցույց տալ, որ տարբերվում է իրենցից․․․Գործարարներից երթին եղել է միայն Գաբրիել Ջեմբերջին։

Սամվել Ալեքսանյանին տրված էր հնարավորություն զոնտիկ բռնողից վերածվելու արժանապատիվ տղայի, շանսը տրված է, որ նրան չհիշեն Ավինյանի վրա զոնտիկ բռնողի այլ՝ իր քավորի համար վիզ դնող տղայի, որ պատրաստ է անգամ ունեզրկվել՝ հանուն քավորի»,- ասաց Կիվիրյանը։