Վստահ եմ՝ կհանդիպեմ իմ մարդուն, ում հետ կստեղծեմ ամուր ընտանիք․ Գոհար Ավետիսյանը տոնում է ծննդյան տարեդարձը
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը։
Այդ առթիվ Ինստագրամում ֆոտոշարք է հրապարակել ու կիսվել իր զգացմունքներով, երազանքներով ու ցանկություններով։
«Ծնունդս շնորհավոր ինձ։ Մաղթում եմ ինձ, որ հավատքս դեպի Աստված օրեցօր աճի ու ամրապնդվի։ Մաղթում եմ ինձ առողջություն՝ իսկապես ամուր, որովհետև այն օրերին, երբ իմ հեմոգլոբինը և երկաթի պաշարն ամբողջովին սպառված են, մարդիկ պարզապես չեն հավատում, որ ես իսկապես ուժ չունեմ նույնիսկ անկողնուց վեր կենալու կամ ընդամենը մի քայլ ավել անելու։
Մաղթում եմ երբեք չկորցնել բարի սիրտս։ Ինչպես էլ վարվեն մարդիկ ինձ հետ՝ ես գիտեմ, դա իմ մեղքը չէ։ Պարզապես… նրանք այդպիսին են։ Իսկ ես շարունակում եմ լուսավորել։
Ես ծնվել եմ շատ պարզ ընտանիքում, բայց այնպիսի մի ընտանիքում, որը պահպանում է ամենաթանկը։ Մանկուց ես գիտեի՝ բոլոր մարդիկ այս աշխարհում հավասար են, և յուրաքանչյուրն իր ձևով եզակի է։ Իմ ծնողներից ես միայն բարություն եմ տեսել՝ օգնություն կարիքավորներին, անսահման կարեկցանք և անկեղծ սրտով տրված սեր։
Եվ երբ ինչ-որ մեկը փորձում է ինձ վրա հերթական քարը նետել ու մեղադրել, թե իմ սիրտը, մտքերն ու արարքները ձևականություն են, ես անմիջապես հասկանում եմ՝ դա ասում են մարդիկ, որոնց սրտերում Աստված չկա։ Նրանք դիտավորյալ փորձում են շեղել քեզ և տարածում են կեղծ պատկերացումներ։
Այն, թե ինչպիսի մարդ եմ այսօր, իմ էության մի մասն է՝ իմ ԴՆԹ-ն։ Ես անսահման շնորհակալ եմ ծնողներիս նման օրինակ և արժեքներ փոխանցելու համար։ Իմ ընտանիքը իմ կյանքի գլխավոր հենարանն է։
Ես սիրում եմ ձեզ՝ յուրաքանչյուրդ։ Եվ անկեղծ ասած՝ միշտ զարմացած եմ, երբ մտածում եմ, որ ոմանց հետ արդեն 5, 10, նույնիսկ 12 տարի միասին ենք, թեկուզ միայն ինտերնետով։ Բայց երբ պատահական հանդիպում ենք իրական կյանքում՝ թվում է, թե դա մեր առաջին հանդիպումը չէ։
Շնորհակալ եմ, որ կողքիս եք։ Դա անսահման հաճելի է, ու ես խոստանում եմ ձեզ հետ լինել էլ ավելի մոտ։
Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ունեմ Գասպարին։ Եվ ամբողջ սրտով ու հավատով վստահ եմ, որ (շա՜տ շուտով Աստված տա) կհանդիպեմ իմ մարդուն, ում հետ կստեղծեմ մեծ, ամուր ընտանիք։
Վերջում բոլորս կհասկանանք՝ այս զարմանալի մոլորակում լինելու ամենախորը իմաստը ՍԵՐՆ էր։
Ծնունդդ շնորհավոր։ Ուռաաա»։




