Աշխարհ

Ավտովթարից մահացել է «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան

«Լիվերպուլ»-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է ավտովթարի հետևանքով։ 

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 3-ի առավոտյան։ Ավտոմեքենան, որում եղել է նաև ֆուտբոլիստի 26-ամյա եղբայրը, դուրս է եկել ճանապարհահատվածից ու այրվել է։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով՝ պատճառներից մեկը կարող է լինել անվադողի վնասվելը։

Հունիսի 22-ին տեղի էր ունեցել Դիոգու Ժոտայի հարսանիքը։ 

Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև անգլիական «Վուլվերհեմփթոն», պորտուգալական «Պորտու» և իսպանական «Աթլետիկո» ակումբներում։ 

Պորտուգալիայի հավաքականի կազմում հարձակվողը անց էր կացրել 49 խաղ՝ դառնալով 14 գոլի հեղինակ ու երկու անգամ հաղթելով Ազգերի լիգայում։