ՄամուլԱշխարհ

Երևան մեկնող ինքնաթիռը շտապ վերադարձել է Վնուկովո օդանավակայան

Մոսկվայից դեպի Երևան ուղևորվող Utair ավիաընկերության UT785 չվերթը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է օդանավակայան, որտեղից մեկնել էր։ 

Ինչպես հայտնել են UT785 չվերթի ուղևորները «Осторожно, новости» տելեգրամյան էջին, Utair ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել մոտավորապես ժամը 21։00-ին։ Մոտ երկու ժամ անց օդաչուն ուղևորներին տեղեկացրել է, որ նախատեսվում է վերադառնալ Վնուկովո օդանավակայան՝ «թռիչքի սահմանափակումների» պատճառով։

Ավելի ուշ ավիաընկերության աշխատակիցը հայտնել է, որ ինքնաթիռում տեղի են ունեցել տեխնիկական անսարքություններ, և անհրաժեշտ էր վառելիքի որոշակի ծավալ օգտագործել, որպեսզի հնարավոր լինի անվտանգ վայրէջք կատարել մեկնման օդանավակայանում։

Այս պահին ուղևորները սպասում են, մինչև ինքնաթիռում վերանորոգման աշխատանքները կավարտվեն և կկատարվի կրկնակի թռիչք։