ՄամուլՏեսանյութ

Սյունիքում պայմանագրային զինծառայողին դաժանաբար ծեծել են․ նա հիվանդանոցում մահացել է

Armlur.am-ին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ Հասմիկ Դիլանչյանը, ով պատմել է, որ իր եղբորը պայմանագրային զինծառայող Աշոտ Դիլանչյանին դաժանաբար ծեծել են, որի հետևանքով հիվանդանոցում եղբայրը մահացել է:

Ըստ Հասմիկ Դիլանչյանի, եղբոր հետ վիճաբանած անձիք՝ Անաստաս Բաբալարյանն ու որդին են եղել ու վեճը եղել է ծառայության հետ կապված:

Ըստ քրոջ՝ իրավապահները օբյեկտիվ քննություն չեն իրականացնում, իսկ ենթադրյալ հանցագործները ազատ շրջում են:

«Եղբայրս թշնամու գնդակից չմահացավ, այլ հայի ձեռքով գնաց ու քննության ընթացքը մեզ խիստ անհանգստացնում է, քանի որ կատարողները «տանիքներ» ունեն»:

Դիմել ենք ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար, թե ինչ քրեկան վարույթ է նախաձեռնվել դեպքով եւ կան մեղադրյալներ, թե ոչ, ու ինչ խափանման միջոց է ընտրվել: