Միքայել Սրբազանը կալանավայրում այցելել է Փաշինյանին
Hraparak.am-ի հետ զրույցում ասացին, որ Սրբազանը նույնիսկ կալանավայրից շարունակում է համակարգել թեմի ողջ աշխատանքը։
Զրույցի ընթացքում սպասավորները նկատեցին նաև, որ կալանավայրը Սրբազանի համար խորթ միջավայր չէ, քանի որ նա առաջին հոգևորականն էր, որը 2001 թվականին, երբ ձեռնադրվեց Շիրակի թեմի առաջնորդ, սկսեց հաճախել քրեակատարողական հիմնարկներ՝ հոգևոր աջակցություն ցուցաբերելու կարիք ունեցող մարդկանց։
Միքայել Սրբազանի՝ կալանավայրեր այցելելու նախաձեռնությունը դարձավ օրինակ շատերի համար։
«Նրա մարդկային և հոգևոր մոտեցումը սկսեցին ընդօրինակել այլ հոգևորականներ, հասարակական գործիչներ և կամավորներ։
Սրբազանը ցույց տվեց, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդը նույնպես կարիք ունի հոգածության, հույսի ու բարության»,֊մեզ հետ զրույցում ասացին քահանաները մտաբերելովնման այցերից մեկի շրջանակում էլ Միքայել Սրբազանը Արթիկ քրեակատարողական հիմնարկ էր գնացել` այնտեղ գտնվող Նիկոլ Փաշինյանին տեսակցելու։