ՄամուլՏեսանյութ

Ինչ է այս պահին կատարվում Մայր Աթոռում

Ինչպես հայտնի է՝ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են, դուռը հսկում են ոստիկանության ներկայացուցիչները։

ԱԱԾ-ն այս պահին Մայր Աթոռի տարածքում է։ Մեծաքանակ ԱԱԾ-ականներ, իրավապահներ են այս պահին Մայր Աթոռի տարածքում։

Նրանք ցանկանում են Վեհարանից դուրս բերել  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն ողջ հոգեւոր դասը փորձում է թույլ չտալ։ Նշենք, որ կաթողիկոսը նույնպես Վեհարանում է։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։