Մամուլ

Ուր են տանում Վահե Հակոբյանի կնոջը

Ուր են տանում Վահե Հակոբյանի կնոջը

Այս պահին Վահե Հակոբյանի կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին տանում են Էրեբունու քննչական բաժին: Նշենք, որ իրավապահները խուզարկել էին նրանց բնակարանը եւ առգրավվել հեռախոսներ։

Ավելի վաղ Bavnews.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

Բացի այդ, ՀՅԴ-ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: