Այ հիստերիկ, չգիտեմ ով ես, այս մարդն ընթրիքին մասնակցել, նվիրատվություն է արել. Աննա Հակոբյանը՝ լրագրողին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մայր Աթոռում լրագրող Սյուզի Բադոյանի և գործարար Գաբրիել Ջեմբերջյանի վեճի վերաբերյալ:
«Այ հիստերիկ, չգիտեմ ով ես, ինչես, բայց այս մարդը եւ մյուս բոլոր նվիրատուները, որ մասնակցում են «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքներին, կամ նվիրատվություն են անում հիմնադրամին, դա անում են, որպեսզի հարյուրավոր մարդիկ օգտվեն հիմնադրամի ծրագրերից ու քեզ նման՝ իրենք էլ աշխատանք ունենան։
Բայց նրանք, ի տարբերություն քեզ՝ սողացող տգետիդ, աշխատանքի դիմաց ստիպված չեն լինի ծառայություն մատուցել իրենց աշխատանքով ապահովողին եւ մարդկանց ինֆարկտի հասցնել տխմարագույն հարցերով ու պնդումներով։
Ասում է՝ «Քիրվայություն է քարոզել, ուրացել է…»։
Ագրեսիվ ոջիլ»,- գրել է Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել: