Ժամանց

Լաբուբու նոր թրենդային խաղալիքը՝ գրավել է աշխարհը

Լաբուբու խաղալիքը (Labubu) փոքրիկ, պարզ ու միաժամանակ անսպասելի կերպարով գրավիչ էլֆիկ ֆիգուր է՝ կոպիտ ատամներով ժպիտով, փափուկ մարմնով և սլացիկ ականջներով։

Ստեղծվել է 2015-ին՝ Hong Kong-ում ծնված նկարիչ Kasing Lung-ի կողմից «The Monsters» շարքի համար: 2019-ից՝ Pop Mart ընկերության միջոցով, սկսեց վաճառվել տեղաշարժված blind‑box համակարգով:

Ինչպե՞ս Լաբուբու խաղալիքը դարձավ համաշխարհային թրենդ

Լաբուբու խաղալիք

Խաղալիքի թռիչքը սկսվեց 2024-ի սկզբին, երբ Blackpink խմբի Lisa‑ն հրապարակեց Labubu‑ի լուսանկար, ինչից հետո Հարավարևելյան Ասիայում նրա պահանջարկը կտրուկ վերելք ապրեց։

Հետո նրան միացան Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը, Dua Lipa-ն և մի շարք փոփ աստղեր, ինչն ավելի ուժեղացրեց Լաբուբու խաղալիքների վաճառքները։

Labubu-ի վաճառքի հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև «Blind-box» վաճառքի ձևաչափով, որի դեպքում գնորդները նախապես չեն իմանում, թե կոնկրետ, որ մոդելն է գտնվում տուփի մեջ: Այս անակնկալ գործոնը խաղալիքը դարձնում է հավաքիչների սիրելի առարկաներից մեկը՝ ստիպելով գնել նոր և նոր տուփեր՝ հազվագյուտ տեսակների հավաքածու ստեղծելու նպատակով:

Labubu-ն ունի ավելի քան 300 տարբերակ՝ ֆիգուրներից մինչև փափուկ չափերով փոքր խաղալիքներ։

Bavnews.am-ին հայտնի դարձավ, որ վաճառնքները 2025-ի առաջին կիսամյակում կազմել է 6.3 մլրդ յուան (870 մլն դոլլար)։

Չնայած լայն տարածմանը, Labubu-ն առաջացրել է նաև որոշակի քննադատություններ, մասնավորապես՝ կապված «Blind-box» մոդելի հոգեբանական ազդեցության հետ: Որոշ երկրներում նույնիսկ քննարկվում են կարգավորող միջոցառումներ՝ խաղալիքի ձեռքբերման մեխանիզմը կարգավորելու համար:

Այս ամենով հանդերձ, Labubu-ն շարունակում է լինել երիտասարդների, սոցիալական մեդիայի օգտատերերի և խաղալիքների հավաքիչների սիրելի առարկան՝ վերածվելով մշակութային և սոցիալական ինքնարտահայտման յուրահատուկ միջոցի:

Լաբուբու խաղալիք