Կառավարության նոր որոշումը՝ սիգի ձկնկիթի հետ կապված
Կառավարությունն այսօր՝ հունիսի 20-ին կայացած նիստում որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի տարածքից։ Արգելքն ուժի մեջ կլինի առաջիկա վեց ամիսների ընթացքում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս քայլը միտված է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը՝ նպատակ ունենալով խթանել կենսապաշարի կայուն օգտագործումն ու պահպանել լճի կենսաբազմազանությունը։
Սահմանված արգելքը դիտարկվում է որպես միջոց Սևանա լճում սիգի պաշարների վերականգնմանն ու ապագա սերունդների համար ձկնատեսակի պահպանման ուղղությամբ։