Մամուլ

Ջրահեղձ եղած 16-ամյա տղան Սարդարապատից էր, լավ ընտանիքից էր

Ջրահեղձ եղած 16-ամյա տղան Սարդարապատից էր, լավ ընտանիքից էր

Երեկ՝ մայիսի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ջրահեղձ լինելու հետևանքով։ Ժամը 13:40-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Շենիկ գյուղի ջրանցքում 16-ամյա տղայի դի կա։

Oragir.News-ի հետ զրույցում Շենիկ գյուղի վարչական ղեկավարը հայտնեց, որ մահացողն իրենց գյուղի բնակիչ չի եղել։

«Իմ կարծիքով՝ ջուր են ուզել վերցնել, չոբանն էլ ցանկացել է օգնել և ողբերգությունը տեղի է ունեցել։ Այդ հատվածից դուրս գալու հնարավորություն, ցավոք, չկա»,-պատմեց նա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ պատանին Սարդարապատի բնակիչ է եղել։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև Սարդարապատի վարչական ղեկավար Արթուր Խաչատրյանի հետ։

«Ընտանիքին ճանաչել եմ։ Իրենից փոքր եղբայր ուներ։ Լավ, նորմալ ընտանիք էին»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, հերթական ողբերգական դեպքն էր տեղի ունեցել ջրահեղձ լինելու հետևանքով՝ Արմավիրի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Շենիկ գյուղի ջրանցքում դի կա։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։