Մամուլ

Ովքեր են կվադրոցիկլի վթարից մահացած և վիրավորված անչափահաս աղջիկները․ հայտնի են անունները

Կվադրոցիկլի վթարի հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Վիկտորիա Մ․-ն, 15-ամյա Դիաննա Ա․-ն, 15-ամյա Ալեքսանդրա Ա․-ն և 15-ամյա Ալեքսանդրա Գ․-ն, որտեղ Ալեքսանդրա Ա․-ն և Ալեքսանդրա Գ․-ն գիտակցության չգալով մահացել են։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչները պարզել են, որ այն կվադրոցիկլի վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալիկ Առաքելյանը։

Կվադրոցիկլը վարած Ալիկ Առաքելյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվադրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են: