Իմ աղջիկ, դու աշխարհի մեծ սիրտը ունեիր, բայց ինձ անտեր թողեցիր․ Ալեքսանդրայի մոր գրառումը
Մահացած աղջիկներից մեկի՝ Ալեքսանդրայի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Իմ հրեշտա՛կ, իմ արիստոկրա՛տ, իմ դաստիարակվա՛ծ բալա, էս ինչ սխալ ինֆորմացիա եք տարածում․․․
Վա՜յ, իմ կոկոն ծաղիկ, չհասցրիր բացվես…
Վա՜յ, իմ ծաղկած բալենի, էդ ի՞նչ արեցիր… Իմ աղջիկ, դու աշխարհի մեծ սիրտը ունեիր, բայց ինձ անտեր թողեցիր, երանի քո քաղցրությունը վայելած չլինեի։ Իմ գարուն բալա, մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր, ատում եմ մայիսը…

Վա՜յ, իմ տունը քանդեցիր հիմնահատակ, վա՜յ, իմ պարծանք բալա, էլ ո՞ւմ պիտի նայեմ, ո՞ւմ ներկայությունը վայելեմ, ո՞վ ա ինձ մամ ասելու»։