Քաղաքացիները փակել են «Տեցի կռուգ»- ի ճանապարհը
Քաղաքացիները փակել են «Տեցի կռուգ»- ի ճանապարհը
Երևանի Արին Բերդի փողոցի բնակիչները, այդ թաղամասում գործող տնտեսվարողները փակել են ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ երկարատև ժամանակ է փողոցը չի բարեկարգվում։ Երկու ամիս առաջ ևս ակցիա է իրականացվել՝ նույն պահանջով, սակայն խնդիրը լուծում չի ստացել։ «Ոչ մի աշխատանք չի արվել, ճանապարհն ավելի է վատացել»․- ասում է ակցիայի մասնակիցը։
«Մեր հաճախորդները չեն կարողանում գալ մեր խանութներ, մեր արտադրամասեր, ասում են՝ ձեր փողոցները ահավոր վիճակում են»,- ասում է ակցիայի մասնակից տնտեսվարողը։
Տեսանյութը ստորև