Մամուլ

Հորը սպանած երիտասարդը խաղամոլ է. նոր մանրամասներ դեպքից

Ինչպես արդեն հայտնել էինք, ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում։ 22-ամյա երիտասարդը սպանել է 65-ամյա հորը, ապա փորձել ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Oragir.News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ողբերգական միջադեպից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հորը սպանած երիտասարդը խաղամոլ է, հերթական անգամ գումար է ուզել հորից, սակայն չստանալով՝ սպանել է նրան։ Հորը նախ հասցրել է դանակի առնվազն 26 հարված, ապա կտրել է կոկորդն ու բերանի մեջ թղթադրամ դրել։

Այնուհետև 22-ամյա երիտասարդը լողացել ու գնացել է Երևան, որտեղ էլ որոշել է վերջ տալ կյանքին, սակայն ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը կանախել են այն։

Սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գ.-ն է: