Փոքրիկ Տիգրանին 15-րդ օրն է չեն կարողանում գտնել․ ինչ է հայտնի
Փոքրիկ Տիգրանին, 15-րդ օրն է, չեն կարողանում գտնել, և այս պահի դրությամբ էլ նորություն չկա։
Որոնողական աշխատանքները, հիմնականում, դադարեցվում են 10 օր հետո։ Սակայն ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել էին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, չնայած, որ 10 օրից ավել է անցել։
Փոքրիկ Տիգրանին որոնելու համար այս պահին Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվում։ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ, ինչպես նաև կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

Նշենք, որ մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխային դեռ չի հաջողվում գտնել։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից: Տիգրանին գտնելու համար նույնիսկ տիեզերքի լուսանկարներն են ուսումնասիրում։
Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։