«Բոլորը խոսում են դպրոցում այս օրերին կատարված խայտառակ միջադեպի ու երեխաների սարսափելի պահվածքի մասին»
Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«Բոլորը խոսում են դպրոցում այս օրերին կատարված խայտառակ միջադեպի ու երեխաների սարսափելի պահվածքի մասին….. այո, սարսափելի…. բայց այդ երեխաները հայելին են այսօրվա Հայաստանի, այսօրվա ազգային ժողովի, բոլոր արժեքները կորցրած հասարակության, սեռախեղված հեռուստատեսության ու այս քաոսի հեղինակ երկրի ղեկավարության….
Վտանգված է վաղվա սերունդը. վտանգված են նոր սերդի ինքնության բոլոր բաղադրիչները` մարդ ինքնությունը, ազգ ինքնությունը, սեռ ինքնությունը, և վերջապես նրա ԵՍ ինքնությունը…. սերունդն անդեմ են դարձնում….
վերացվում են հասարակական այնպիսի գերհզոր ինստիտուտներ, ինչպիսիք են ՊԱՏԻՎԸ, ԱՄՈԹԸ, ՀԱՐԳԱՆՔԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈՒՆԸ….. մեր երեխաներին փրկել է պետք մեզանից….»։