Մամուլ

Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ 9 ամսական երեխա է մահացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 7-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 9 ամսական աղջնակ է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։