ՄամուլՏեսանյութ

Հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին․ ինչ է հայտնի

Մարմարիկ գյուղում արդեն 7 օր է՝ շարունակում են որոնել անհետ կորած 2 տարեկան Տիգրանին, բայց դեռ որևէ լուր չկա:

Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ, ինչպես նաև կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակներ։ Ստեղծվել է պատասխանատուների խմբեր:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

Գյուղի բնակիչների խոսքով էլ՝ երեխային հնարավոր է գողացած լինեն։

Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։