Շնորհավոր քո ծննդյան տարեդարձը Մամ ջան. Վարդան Ղուկասյան
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամի իր ալիքում մաղթանքներ է հղել մայրիկին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
«Շնորհավոր քո ծննդյան տարեդարձը Մամ ջան
Ուզում եմ այսօր երկնքից արև և մի ողջ գարուն Քեզ ընծա բերել, ուզում եմ այսօր Քեզ երազ ու սեր, աստղային ժպիտ ու կյանք պարգեվել, իմ քաղցր, իմ անուշ Մամ ջան:
Ուզում եմ, որ այսօր բարին մաղթեմ Քեզ Մամ ջան, թող կատարվեն քո բոլոր երազանքներն ու ցանկությունները լինես գեղեցիկ, առողջ, երջանիկ եվ այնքան բարի, որ քեզանով վառվեն լույսերն աշխարհի։
Մամ ջան Քեզ մինչև կյանքի շունչը նվիրված՝ Քո որդի Վսրդան Ղուկասյան (Դոկ)»։