Համայն Ռուսիո պատրիարքը Ալիևի կնոջը պարգևատրել է Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի շքանշանով
Մայիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, հանդիպել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։
Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպումից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, հանձնել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ հավասար Օլգայի՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանը։
Մեհրիբան Ալիևան «այս շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրով՝ հասարակությունում ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար»։
